Մայիսի 8-ին ծննդյան 40-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ընդունում իսպանացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և դերասան Էնրիկե Իգլեսիասը։
Էնրիկե Իգլեսիասը սկսել է իր կարիերան «Էնրիկե Մարտինես» կեղծանվամբ։ Այժմ նա աշխարհում լատինամերիկյան երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչներից է, գրում է ՌԻԱ Նովոստին։
Իր կարիերայի ընթացքում նա թողարկել է ավելի քան 40 երգ և 10 ալբոմ, որոնք 116 անգամ դարձել են պլատինե, 227 անգամ՝ ոսկե։