Հասարակություն 

Հաղթանակի օրը Հայաստանում կտոնեն շքերթով և համերգով

Մի շարք տարբեր միջոցառումներ կկայանան Երևանում մայիսի 9–ին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյա տարեդարձի առթիվ, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։



ՀՀ ԱԺ, կառավարության, Կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ զորախմբի հրամանատարության, ՀՀ-ում հավատարմագրված արտասահմանյան երկրների դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակույթի ու գիտության գործիչների այցելություն Երևանի «Հաղթանակ» զբոսայգի և հարգանքի տուրքի մատուցում Անհայտ զինվորի հուշակոթողին:



ՀՀ ԶՈՒ, ՌԴ սահմանապահ և 102-րդ բազայի միացյալ ստորաբաժանումների զինվորական շքերթ «Անհայտ զինվորի» հուշակոթողի մոտ:



«Մայր Հայաստան» զինվորական թանգարանում կկայանա պատերազմի վետերանների կողմից Մեծ հաղթանակին վերաբերվող նորացված ցուցադրությունների դիտում Կառավարական հանձնաժողովի անդամների, տոնակատարության մասնակիցների:



Կառավարական հանձնաժողովի անդամների և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվին զինվորական տոնական հյուրասիրություն ՌԴ 102-րդ բազայի և ՀՀ ԶՈՒ կողմից կազմակերպված զինվորական վրաններում:



Հայրենասիրական երգեր, քայլերգեր ՊՆ նվագախմբի, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տան «Զորական» ու «Սարդարապատ» համույթների և ճանաչված մենակատարների մասնակցությամբ տոնական համերգ «Հաղթանակ» զբոսայգում:



Երեկոյան Երևանի երկինքը կլուսավորեն տոնական հրավառության 70 համազարկեր։



Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ Մասնավորապես, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ կկայանա Հայաստանի ԶՈՒ հավաքական վաշտի և 102-րդ ռուսական բազայի զորահանդեսը։



Տոնակատարությունները կկազմակերպվեն նաև հանրապետության բոլոր մարզերում։ 

Նույն շարքից