Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Պակիստանում ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվել է 6 մարդ:
Զոհվածներ թվում են Պակիստանում Նորվեգիայի ու Ֆիլիպինների դեսպաններն, ինչպես նաեւ Մալազիայի ու Ինդոնեզիայի դեսպանների կանայք:
Ինչպես հաղորդել է պակիստանյան հեռուստատեսությունը զոհվել են նաեւ օդանավի երկու օդաչուները:
Տվյալների համաձայն լուրջ վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել Ռումինայի ու Լեհաստանի դեսպանները:
Օդանավը կոշտ վայրեջք է կատարել Նալտապ դաշտավայրում գտնվող դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում բռնկվել է հրդեհ:
Բարեբախտաբար դպրոցը փակ է եղել:
Ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել են 6 պակիստանյան ու 11 օտարեկրյա քաղաքացիներ: