Հասարակություն 

Տա Աստված, որ բոլոր ամիսները մայիսի նման հաղթանակով լեցուն լինեն․ Վլադիմիր Գասպարյան

«Հաղթանակ» զբոսայգում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ տա Աստված, որ բոլոր ամիսները մայիսի նման հաղթանակով լեցուն լինեն։


«Կյանքը ցույց տվեց, որ երբ մենք միասին ենք, լինում են հաղթանակներ, երբ միասին չենք , լինում են եղեռններ»,- ասաց նա՝  շնորհավորելով մայիսյան  տոների առթիվ:


Հարցին, թե ինչով են պայմանավորված վերջին կադրային փոփոխությունները, նա պատասխանեց. «Մեր համակարգը օրգանիզմ է , որն աշխատում է, և եթե գնում ենք բարեփոխումների, գնում ենք ոստիկանության կերպարը փոխելուն, նույն ոստիկանապետերին պետք է հնարավորություն տանք շտկվելու: Մի տեղ աշխատել են ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ թերություն են ունեցել, մարդուն տեղափոխում ես մի ուրիշ տեղ՝ հնարավորություն տալով ազատվել այդ թերություններից»։Ոստիկանապետն ընդգծեց, որ իրենք կողմնակից են մարդուն հնարավորություն տալուն, իսկ չշտկվելու դեպքում համակարգից հեռացնելուն։

Նույն շարքից