Հասարակություն 

Ամուսնական զույգերի 25 տոկոսը շաբաթական մեկ անգամ վիճել են հենց ֆեյսբուքի պատճառով

Տարիներ առաջ Ֆեյսբուքը հազվադեպ էր ամուսնալուծությունների պատճառ դառնում, սակայն այժմ նկատվում է հակառակ միտումը: Շատ զույգեր որոշում են խզել հարաբերությունները սոցիալական կայքերի պատճառով: Այս մասին գրում է Մեդդեյլի.ռու-ն: 

 

Հարցումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր յոթերորդ բրիտանացին մտածել է ամուսնալուծության մասին, քանի որ զուգընկերը չափից շատ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում:


Ամուսնական զույգերի 25 տոկոսը շաբաթական մեկ անգամ վիճել են հենց ֆեյսբուքի պատճառով: Հարցածների 58% իմացել է զուգընկերոջ էջի գաղտնաբառը: Նրանք հիմնական ստուգել են նամակագրությունը՝ պարզելու, թե ում հետ է շփվում ամուսինը, նրանց նաև հետաքրքրել է, արդյոք ազնիվ է իր հետ կողակիցը:

Նույն շարքից