Հասարակություն 

Թինա Կանդելակին Հաղթանակի օրվա առթիվ գրառում է արել Facebook սոցիալական ցանցում

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Հաղթանակի օրվա առթիվ գրառում է արել Facebook սոցիալական ցանցի իր էջում:

 


«Կարծում եմ՝ Հայրենական մեծ պատերազմն աշխարհի ամենագլխավոր ողբերգություններից մեկն է, որը տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք է խլել: Հենց այդ աղետն է մարդասիրության համաշխարհային ընկալումը և մարդկային կյանքի արժեքները հասցրել բոլորովին այլ մակարդակի: Ողջ աշխարհն այսօր հասկանում է, որ մեկ երկրի/ազգի փորձը՝ տիրել ողջ աշխարհին, անհնար է: Մենք չպետք է ոչ մի րոպե մոռանանք, թե որքան մարդ է իր կյանքը տվել, որպեսզի աշխարհը չհնազանդվի ֆաշիզմին»,- գրել է նա:

 


 

 

Նույն շարքից