Թուրքիայում քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Կ. Պոլսից պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը, ով Թուզլայի հայկական որբանոցը ոչնչացումից փրկելու համար պայքարողներից է, հայտարարությամբ է հանդես եկել, այս մասին հայտնում է T24 ալիքը:
«Ինձ հայտնեցին, որ ճամբարը քանդել են: Կարծեցի՝ ամեն ինչ ավարտվեց: Երբ եկա, տես, որ քանդելու գործընթացը շարունակվում էր: Եթե կես ժամ ուշանայինք, գուցե ոչինչ չմնար: Կանչեցինք բուլդոզերավարին, ասաց. «Չխոչընդոտեք մեր աշխատանքը, մենք քանդելու լիցենզիա ունենք»:
Մենք պատմեցինք այս տեղանքի պատմությունը: Ասացինք, որ սա գողություն է, որբ երեխաների աշխատանքը կա այստեղ:
Վարորդը ասաց, որ որբերի ստեղծած վայրում, ինչքան գումար տան, չի քանդի այս շենքը: Եվ գնաց:
Ահա այդ բուլդոզերավարի խիղճը հասարակության և պետության մոտ էլ պետք է լինի: