Հանրապետության տարածքում մայիսի 10-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, թե Երեւանում, մայիսի 10-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան։