Հասարակություն 

Եգիպտոսի նախկին նախագահը դատապարտվել է 3 տարի ազատազրկման

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին երեք տարվա ազատազրկման է դատապարտել՝ ուրիշի սեփականությունը յուրացնելու համար: Reuters-ի փոխանցմամբ, նրա որդիները՝ Ալյան եւ Համալը, այդ քրեական գործի շրջանակում նույն պատժին են արժանացել:

 

Նրանց մեղավոր են ճանաչել պետական գանձարանից 100 հազար եգիպտական ֆունտ (շուրջ 13 հազար դոլար) գողանալու համար: Այդ գումարը նախատեսված է եղել նախագահական պալատների վերանորոգման համար: Անցյալ տարվա մայիսին ընտանիքի բոլոր երեք անդամները նույն մեղադրանքներով արդեն բանտարկվել էին, սակայն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել վճիռը եւ գործն ուղարկել վերաքննության:

 

2015 թվականի ապրիլին լրատվամիջոցները հաղորդել էին 88-ամյա Հոսնի Մուբարաքի մահվան մասին, սակայն նախկին նախագահի փաստաբանը հերքել էր այդ տեղեկությունը:

 

 

 

Նույն շարքից