Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Իրաքի արեւելքում գտնվող բանտից փախուստի են դիմել 40 դատապարտյալ:
Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ փախուստի ընթացքում ընդհարումների ժամանակ զոհվել է 54 դատապարտյալ ու 6 իրավապահ:
Տվյալների համաձայն, բանտում սկսվել է անկարգություններ ու բախումներ դատապարտյալների միջեւ: Ոստիկանները փորձել են կանխել անկարգությունը, սակայն, դատապարտյալները խլելով նրանցից զենքը, դիմել են փախուստի:
Փախուստի դիմած դատապարտյալների մի մասը մեղադրվում են ահաբեկչության մեջ ու դատապարտված են երկարաժամկետ պատժաժամկետով: