Հասարակություն 

Պատգամավոր Նաիրա Կարապետյանը դուստր է ունեցել

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը դուստր է ունեցել: Այս  մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:


 

«Երջանիկ եմ ու հպարտ՝ բարի գալուստ, Արիանա:


Նոր կյանք, նոր հայ, նոր ժպիտ, նոր բնավորություն, նոր ձեռագիր և նոր ճակատագիր...


Կարծես կյանքի հաղթանակի արտահայտում լինի հենց այս տարի՝ հարյուրամյակի տարում, հենց այդ օրը՝ մայիսի 9-ին, նոր այս փոքրիկ հայուհու, իմ բալիկի լույս աշխարհ գալը։ Քեզ անհոգ կյանք, աղջի՛կս, ծնունդդ շնորհավոր...


Թող յուրաքանչյուր հայ ընտանիքում, իբրև մեր ազգի համախմբվածության և նոր ոգու արտահայտում, լինի այս հրաշքը։ Սա է մեր պատասխանը անցյալին. մենք կանք ու կլինենք։



Եվ հաղթական «հարսանիքը լեռներում» միշտ մերն է»,–գրել է նա։

Նույն շարքից