Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինա Շումախերը, վաճառել է նրա անձնական ինքնաթիռը և Նորվեգիայում գտնվող առանձնատունը, գրում է Mirror պարբերականը:
Ինքնաթիռի արժեքը կազմել է 25 մլն ԱՄՆ դոլար: Կորինա Շումախերը վաճառքը պատճառաբանել է նրանով, որ Շումախերը այն չի օգտագործում։
Ներկայումս 47-ամյա Միխայիլ Շումախերը բուժման վերականգնողական կուրս է անցնում Շվեյցարիայում: