Հասարակություն 

Ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 819 դիմում

Նախարարությունում ապրիլ ամսին գրանցված քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդհանուր թիվը կազմել է 819: Այցելած քաղաքացիների թիվը 367, որից 185-ը ներկայացրել է բանավոր, 182-ը՝ գրավոր դիմում:



ԳՐԱՎՈՐ դիմումներում գերակշռող մաս է կազմել ավանդների փոխհատուցմանը` 93 (14%), կենսաթոշակի վճարմանը՝ 41(7%)ընտանեկան նպաստի նշանակմանը՝ 38 (6%) և աշխատանքին առնչվող հարցերի 37 (6%) վերաբերյալ դիմումները:



ԲԱՆԱՎՈՐ դիմումներում՝ ավանդի փոխհատուցման` 89 (24%)ընտանեկան նպաստի նշանակման 38 (12%), հումանիտար օգնության՝ 38 (10%), հաշմանդամության խմբի վերանայման 20 (6%) և կենսաթոշակի վճարման 29 (7%) վերաբերյալդիմումները:



Նշված ժամանակահատվածում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված թվով 299 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 178 (60%)-ը պարզաբանվել է, 79 (27%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 34-ը (11%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 8-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:



Փոխնախարարների մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել են երեք քաղաքացի, աշխատակազմի ղեկավարի մոտ մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տրվել է պարզաբանում, ինչպես նաև յուրաքանչյուր ընդունելություններից հետո տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է 2 արձանագրություն, որոնք գրանցվել և սահմանված կարգով ընթացք են ստացել:


 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից