Հասարակություն 

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու զոհ

analitik.am

Մայիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

 

«Ֆոլքսվագեն»-ի վարորդը, 2 ուղևորները և «ՎԱԶ-2121»-ի վարորդը, նրա ուղևորուհին` 1963 թ. ծնված Լյուդմիլա Նիկողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Լ. Նիկողոսյանը մահացել է:

 

Նույն օրը, ժամը 23.40-ին, Երևան տեղափոխելիս մահացել է նաև «Ֆոլքսվագեն»-ի ուղևորներից մեկը` 1996 թ. ծնված Կարեն Ազոյանը:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից