Հասարակություն 

Աշխարհահռչակ «Հիլթոնը» Հայաստանում․ «ՀԺ»

«Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Երևանի կրկեսի մոտ կառուցված բարձրահարկ շենքի տանիքին կհայտնվի աշխարհահռչակ «Հիլթոն» ապրանքանշանը և այսպիսով՝ Երևանում պաշտոնապես կբացվի «Հիլթոն» 5 աստղանի հյուրանոցը:

 


Մեր աղբյուրների վկայությամբ, ներկայումս «Հիլթոնը» աշխատակիցների հավաքագրման ակտիվ գործընթաց է սկսել: Նախատեսվում էր, որ հյուրանոցը կբացվի ապրիլի 24-ից առաջ, բայց շինարարությունը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, և ապրիլի 24-ին պատրաստ էին միայն առաջին մի քանի հարկերը: Նշենք, որ հյուրանոցային համաշխարհային թոփ բրենդներից այս պահին Երևանում գործում է միայն «Մարիոթը»: «Հիլթոնի» մուտքը էականորեն կփոխի Հայաստանի հյուրանոցային շուկան, եթե, իհարկե, նրա մուտքը նույնպես «Քարֆուրի» նման անընդհատ չձգձգվի»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից