Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ նույն՝ աշխատավարձերի վճարման պահանջով։ Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Ըստ նրա, նախարարը խոստացել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր պատասխանել Լ. Զուրաբյանի հարցերին, պահանջներին:
Հիշեցնենք, որ «168 ժամի» տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն՝ այս տարիներին արդեն 19-րդ փոխտնօրեն է նշանակվել նախկինում երբևէ չաշխատած Պարգև Պետրոսյանը: