2015թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ապաստան է հայցել 75 օտարերկրացի: Նրանց գերակշռող մասը Ուկրաինայից են՝ 40:
Ապաստան հայցողներից 16-ը Սիրիայի քաղաքացիներ են, 9-ը՝ Իրաքի, 6-ը՝ Իրանի, 3-ը՝ Գվինեայի և 1-ը՝ Նիգերիայի:
Ի դեպ, Հայաստանում ապաստան հայցողներից 17-ն անչափահասներ են, 29-ը 18-ից 34 տարեկան են, 24-ը՝ 35-ից 64: 65 և ավելի տարեկան են ընդամենը 5-ը:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնի տրամադրած տեղեկատվության՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում փախստականի կարգավիճակ է ստացել 35 օտարերկրացի, այդ թվում՝ Ուկրաինայի 25, Սիրիայի 7 և Իրանի 3 քաղաքացի:
Ապաստան հայցողներից 10-ը մերժում են ստացել: 22 անձանց դիմումները կասեցվել կամ կարճվել են:
Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմելուց հետո 3-ամսյա ժամկետում: Հայաստանում փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու դեպքում անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: