Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունը թերևս 2014 թ․ ամենաաղմկահարույց իրադարձություններից էր։ Թեև արարողությունը փակ էր, միջոցառմանը ներկա էին միայն մտերիմ ընկերներն և բարեկամները, մամուլում այդ հարսանիքի մասին դեռ երկար խոսվեց, գրում է segodnya.ua-ն։
Այս տարի Քանյեն և Քիմն ամուսնության մեկամյակը կնշեն յուրահատուկ ձևով։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ զույգը մտադիր է կրկնել հավատարմության երդումները Փարիզի Էյֆելյան աշտարակի ամենաբարձր հարթակում։