Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդամենը մի քանի օրից՝ մայիսի 14-15–ը Երևանում կանցկացվեն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը։ Միջոցառման կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով այսօր հյուրընկալել էի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
Երևանի համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Նշեմ, որ այդ գործընթացում շատ մեծ ներդրում ունի անձամբ պարոն Աշոտյանը։
Առիթից օգտվելով էլ նաև շնորհավորում եմ ընկերոջս պաշտոնավարման 6–ամյակը։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և նվաճումներ, հարգելի