Փերիս Հիլթոնը Instagram-ի իր էջում հրատարակել է բացառիկ ընտանեկան լուսանկարներ` ծնողների և կրտսեր քրոջ հետ, որոնցից մեկում պատկերված է Մայքլ Ջեքսոնը, հաղորդում է 7days.ru-ն:
Փերիսի միկրոբլոգի բաժանորդները գրում են, որ նրա բախտը անչափ բերել է փոփ-արքայի հետ անձամբ ծանոթ լինելու առումով:
Կոլլաժը Փերիսը վերնագրել է հետևյալ շատ հուզիչ խոսքերով.
«Սիրում եմ քեզ, մայրիկ: Շնորհակալություն, որ դու միշտ իմ կողքին ես եղել: Շնորհակալություն աներևակայելի հիշողությունների համար, որոնք ես խնամքով կպահպանեմ իմ ամբողջ կյանքում: Դու հրաշալի կին ես: Ես շատ եմ հարգում քեզ»: