Հասարակություն 

Քանյե Ուեսթը դարձել է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի պատվավոր դոկտոր

Ռեփեր Քանյե Ուեսթը արժանացել է Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչման։  Daily Mail-ի փոխանցմամբ՝ համալսարանը ԱՄՆ լավագույն գեղարվեստական ուսումնական հաստատություններից մեկն է։


«Այժմ, երբ ես ցանկանամ ֆիլմ նկարահանել, ներկայացում անել, ավելի հեշտ կլինի դա, քանի որ մարդիկ կիմանան, որ ես գիտական աստիճան ունեմ»,- հուզմունքով նշել է երաժիշտը:


Նշվում է, որ երաժիշտը չի ավարտել Չիկագոյի համալսարանը, որտեղ անգլերեն է ուսումնասիրել, իսկ նրա հանգուցյալ մայրը եղել է ամբոնի վարիչ։



Քանյեին աստիճան շնորհելու գաղափարի հեղինակը ֆակուլտետներից մեկի դեկան և ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Լիզա Ուեյնրայթն է։ Նա այդ քայլին է դիմել ռեփերի հարցազրույցներից մեկից հետո, երբ նա ինստիտուտ հաճախելու ցանկություն էր հայտնել։

Նույն շարքից