Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եմենի կառավարությունը շուրջ 30 նավերի թույլատրել է հումանիտար օգնություն հասցնել երկրին:
Այդ մասին հայտնել է Եմենի մարդու իրավունքների պաշտպան Իզեդդեն ալ- Ասբահին, նշելով, որ Եմենի նավահանգիստներում կիրականացվի 30 նավերի բեռնաթափումը:
Նրա խոսքերով, բեռնաթափումը կիրականացվի Ադեն, Մոհա, Էլ-Մուքալա նավահանգիստներում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ակտիվացրել է ավիահարվածները Եմենի հյուսիսային շրջանում, ինչի հետեւանքով բնակչությունը ստիպված է էվակուացվել սեփական բնակավայրերից:
Երկրում զգացվում է խմելու ջրի, պարենի ու դեղորայքի խիստ անհրաժեշտություն, բացի այդ մեծացել է վարակիչ ինֆեկցիոն հիվանդությունների ու մալարայի բռնկումների հավանականությունը: