Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից  բացահայտվել է 11-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը։


Բացահայտվել է գողության` 4, յուրացման` 2, մաքսանենգության, դրամանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք: 


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Նույն շարքից