Հասարակություն 

Քենիայում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 10 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աննախադեպ ջրհեղեղների հետեւանքով մահացել է առնվազն 10, իսկ վիրավորվել՝ 7 մարդ:

 

Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ ջրհեղեղի հետեւանքով քաղաքի մզկիթներից մեկը փուլ է եկել մերձակա խանութների ու կրպակների վրա:

 

8 մարդ տեղում մահացել է, 7 հոգու ծանր վնասվածքներով հոսպիտալացրել են:

Եւս 2 մարդ խեղդվել է քաղաքի ծայրամասում:

 

Փրկարարները ձեռնամուխ են եղել աղետի հետեւանքների վերացման աշխատանքներով, նրանց զգալի օժանդակություն են ցուցաբերում քաղաքի բնակիչները:

 

 

Նույն շարքից