Դերասան Ալեքսեյ Յանինը գտնվում է կոմայի մեջ: Մայիսյան տոների ժամանակ նա ինսուլտ է ստացել ու հոսպիտալացվել ծանր վիճակում:
Metro․ru կայքը տեղեկացնում է, որ բժիշկները որևէ կանխատեսում չեն կարողանում անել: 32-ամյա դերասանի կինը` Դարյան, հայտնել է, որ ամուսնու վիճակը վատացել է մայիսի 6-ին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց տոների պատճառով վիրահատության օրը նշանակել են մայիսի 12-ին: Այդ ընթացքում նրա վիճակը վատթարացել է: