Հասարակություն 

Տոլմայի փառատոնի ժամանակ հայ խոհարարներն ամենաերկար տոլման կպատրաստեն

Հայաստանում ավանդաբար անցկացվող Տոլմայի փառատոնի ժամանակ հայ խոհարարները պատրաստվում են ներկայացնել աշխարհի ամենաերկար տոլման, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։



«Ուդուլի» տոլմայի հերթական հինգերորդ փառատոնը կանցկացվի մայիսի 16-ին ՀՀ Արմավիրի մարզում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում։

 

 

«Փառատոնի նպատակն է տարածել և հանրաճանաչ դարձնել տոլման։ Մրցույթ կանցկացվի, որի ընթացքում կընտրեն ամենահամեղ տոլման, ամենալավ ձևավորված տոլման և ամենաերկար տոլման»,– ավելացրեց նա։



Սարդարապատի «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» տնօրենի տեղակալ Սվետլանա Պողոսյանն էլ ընդգծեց, որ միջոցառմանը ներկայացված ազգային ուտեստներն ու խմիչքները կարող են Հայաստանի ապրանքանիշը դառնալ։

Նույն շարքից