Հանրահայտ երգչուհի Իրինա Ալեգրովան տուն ունի ԼՂ Վարդաձոր փոքրիկ գյուղում, որը սահմանակից է Ադրբեջանին, գրում է segodnya.ua-ն։
segodnya.ua կայքի լրագրողները Վարդաձոր գյուղում փնտրել և գտել են Ալեգրովայի հեռավոր բարեկամներին։
«Նա նույնիսկ չգիտի իր այստեղի բարեկամների մասին։ Երբ 8 տարի առաջ նա համերգներով Շուշիում էր, իմ երեխաներն այնտեղ էին, սակայն չէին համարձակվել մտնել բեմի ետնամաս։ Իհարկե, ես շատ կցանկանայի, որ Իրինան այցելեր իր հարազատներին, մեր գյուղ։ Այստեղ ապրում են նրա եղբայրներն ու քույրերը։ Միգուցե նա ցանկանա մնալ մեզ մոտ։ Անմիջապես թագուհի կդառնա։ Մեր ցեղը հայտնի է, հպարտանալու բաներ կան»,- ասել է Ելենա Սարկիսյանը։
Կնոջ խոսքով՝ մտերիմներն անհանգստանում են իրենց հայտնի բարեկամուհու առողջության համար և նույնիսկ մոմ են վառում։
«Թեև եկեղեցին տուժել է ականներից, մենք հաճախ ենք գալիս այստեղ զոհվածների և ամբողջ ազգի առողջության համար մոմ վառելու։ Իհարկե, մենք շատ վախեցանք, երբ Իրինան հետաձգեց իր համերգը Երևանում՝ առողջական խնդիրների պատճառով։ Նրա համար նունպես մոմ ենք վառում։ Փոխանցեք նրան, որ շատ ենք սպասում։ Եթե տեղափոխվի մեզ մոտ, կապրի առնվազն 150 տարի»,- ասել է նա։