Հասարակություն 

«Genealogy» խմբի ֆլեշմոբը՝ Վիեննայում

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամները` Ինգա Արշակյանը (Հայաստան), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Թամար Կապրելյանը (Ամերիկա), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանն (Ավստրալիա) Վիաննայի փողոցներից մեկում ֆլեշմոբ են կազմակերպել։


Այս մասին տեղեկանում ենք «Genealogy» խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ նոր լուսանկար են հրապարակել եւ մակագրել․ «Մեր թիմի ֆլոշմոբը Վիեննայում»։


Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Վիեննայի Wiener Stadhalle համալիրում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանի ներկայացուցիչները ելույթ կունենան առաջին կիսաեզրափակչում։

Նույն շարքից