Հասարակություն 

«Ձեզ ի՞նչ, ես հաշվետո՞ւ եմ քեզ՞». Սյունիքի մարզպետը՝ լրագրողին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է լուրին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Զաքարյան եղբայրների հետ կապված միջադեպի պատճառով հեռացել է Հայաստանից և փորձել է տեղեկությունը ճշտել Սուրիկ Խաչատրյանից։ 

 

 

Հարցին՝ Ձեր որդին Հայաստանում է, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Ձեզ ի՞նչ, ես հաշվետո՞ւ եմ քեզ՞»։ 

 

-Որպես լրագրող եմ հարցնում, մամուլում գրվեց, որ Հայաստանում չէ

 

-Դե գրողն էլ ես դու, ջնջողն էլ, հիմա ես քեզ ի՞նչ ասեմ։ 

 

-Ես չեմ գրել, բայց կցանկանայի Ձեր պատասխանը իմանալ, դատախազի որոշում կա, որ պետք է գործով անցնող բոլորին հրավիրեն հարցաքննության

 

-Տղա ջան, խոսում ենք, թող գնա ստեղից, էլի։ 

 

-Այսինքն՝ Հայաստանում չէ՞

 

-Հայաստանում ա։

Նույն շարքից