Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի՝ haqqin.az ադրբեջանական կայքին տված հարցազրույցը երեկ ալեկոծեց համացանցային հանրույթը։ Մեծամասնությունը դեմ արտահայտվեց Տիգրան Խզմալյանի քայլին՝ նրան մինչև անգամ դավաճան անվանելով։ Ընդհանուր առմամբ՝ արձագանքը քննադատական էր և ըստ էության, Խզմալյանը ադրբեջանական կայքում քննադատելով ՀՀ իշխանություններին, ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։
«Առավոտ»-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշել է, որ այս բոլոր կարծիքները ծիծաղելի են։ Նա հավաստիացրել է, թե չի փոշմանել այդ հարցազրույցը տալու համար և պատրաստ է ցանկացած խոսքի տակ ստորագրել»։