Հասարակություն 

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։

Երևանի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  29.70C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       5.80C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  17.30C



Հանրապետության տարածքում մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-19-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-18-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Նույն շարքից