Հասարակություն 

Մայիսի 14-ը Մարկ Ցուկերբերգի ծննդյան օրն է

Այսօր մեր կյանքը առանց  Ֆեյսբուքի չենք կարող պատկերացնել: Ֆեյսբուքի պատմությունը Մարկ Ցուկերբերգի պատմությունն է: Նա դեռ 6-րդ դասարանից էր զարմացնում շրջապատին: Նախ նա գրեց RISK կոչվող համակարգչային խաղը, այնուհետեւ ստեղծեց մի ծրագիր, որով նրա հայրն ու իր ընկերները կարողանում էին շփվել իրար հետ: 



Ամերիկացի ծրագրավորող, Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Էլիոտ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին  ԱՄՆ-ում,  բժիշկների ընտանիքում:  Դեռևս ավագ դպրոցում մի քանի համակարգչային ծրագիր է գրել, բայց խոստովանում է, որ նպատակ չուներ որևէ գլոբալ բան ստեղծել։



Հարվարդի համալսարանում ուսանելու տարիներին Մարկը ստեղծում է thefacebook.com-ը, որը նախատեսված էր միայն ուսանողների համար։ Այժմ այն հասանելի է ողջ աշխարհին: 



ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011-ին, Ցուկերբերգը 14-րդ տեղում էր` 17, 5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է մոտ 31.6 միլիարդ դոլար։

Նույն շարքից