Հասարակություն 

Սովորեք ճիշտ պատասխանել հաճոյախոսություններին

Պարզվում է, որ քչերն են կարողանում ճիշտ հասկանալ և արձագանքել հաճոյախոսությանը:

«Դու այսօր հիանալի տեսք ունես»«Ինչ գեղեցիկ կոշիկներ ես հագել»«Դու հիանալի կատարեցիր աշխատանքդ»: Նմանատիպ փոքրիկ արտահայտությունները բավական են դիմացինի տրամադրությունը բարձրացնելու համար, մանավանդ, երբ հնչել են մի մարդու կողմից, ում կարծիքը Ձեզ համար շատ կարևոր է: Աշխատանքի վայրում գովեստի խոսքեր լսելը, ինչը սովորաբար «խնայում է» ղեկավարությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Բայց հաճախ, լսելով հաճոյախոսությունը, փոխանակ լավ զգանք, ամաչում ենք՝ չկողմնորոշվելով ինչ պատասխանել: Բայց երբեմն իսկապես պատճառներ կան, որոնք խանգարում են հաճույք ստանալ խոսքերից: Ահա դրանք`

 

Դուք անկեղծ գիտեք, որ գովասանքին արժանի չեք :

Դուք կարծում եք, որ նրա հաճոյախոսությունը մանիպուլյացիա է:

Գովեստի խոսքեր ասողի կարծիքը Ձեզ համար բացարձակապես անհետաքրքիր է:

Վախենում եք, որ գովեստը ինչ-որ բանում պարտավորեցնում է:

Ձեզ դուր չի գալիս ուշադրության կենտրոնում լինելը:



5 խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն անտեղի չլարվել և ճիշտ գնահատել Ձեր հասցեին հնչած հաճոյախոսությունը:

Սովորեք այս արտահայտությունը`

«Ես բոլոր իրավունքներն ունեմ հաճոյախոսություններ ընդունելու: Ես իրավունք ունեմ ուրախանալու նրանով, ինչ անում եմ, ինձնո՛վ»:

Եթե նույնիսկ Ձեզ թվում է, որ հնչած գովեստը չափազանցված է, ապա ընդունեք այնպիսին , ինչպիսին կա: Դիմացինը Ձեզ վարդագույն ակնոցով է տեսնում:.

Ադեկվատ պատասխան նման իրավիճակներում'

«Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար», «Հաճելի էր…» , ոչինչ ավելի չի պահանջվում:



Եթե Ձեզ համար դժվար է ընդունել հաճոյախոսություններ, ապա պիտի լուրջ աշխատել ինքնագնահատականի վրա:

 Մինչև չսովորեք ինքներդ Ձեզ սիրել, չեք սովորի արժանապատվորեն ընդունել դիմացինի գովեստները:

 

Նույն շարքից