«Դեմ ենք էլետրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնության կոչով այսօր Ազատության հրապարակում հավաքվել են մի քանի տասնյակ ակտիվիստներ՝ մասնակցելու նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկմանը:
Ներկայում ընթանում է հանրային քննարկում:
Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ: