Հասարակություն 

Վարչապետի որդու առաջադրումը բնականոն գործընթաց է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է «սենսացիա չսարքել» Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առաջադրումը:


«Չեմ կարծում, որ պետք է դրանից սենսացիա սարքել: Ես ճանաչում եմ նրան, պարկեշտ, դաստիարակված, կիրթ անձնավորություն է: Կապ չունի՝ հայրը, մայրը, քեռին պաշտոն ունեն, թե չէ: Դա չի նշանակում, թե պիտի չադաջադրվեն, դա բնականոն գործընթաց է»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո այսօր՝ մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից