Անկախ նրանից՝ ում որդին, ում հարևանը, բարեկամն է, եթե մարդն անցնում է օրինակնության սահմանը, պետք է պատժվի, սա մեր ընդհանուր գնահատականն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն քննարկել է Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի անդամների՝ մշտապես միջադեպերի մեջ հայտնվելու հարցը: Նա նշեց, որ կոնկրետ Գորիսի դեպքում մանրամասներին չի տիրապետում:
«Կա համապատասխան լիազոր մարմին, դատական իշխանություն, որն զբաղվում է այդ հարցով, բայց ես իմ կարծիքը պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամների մասին, ասել եմ ԱԺ վերջին նիստի ժամանակ»,-ասաց նա և նշեց, որ ՀՀԿ փիլիսոփայությունն այն է, որ ընդհանուր առմամբ՝ պաշտոնյայի ընտանիքի անդամը պետք է հասկանա, որ պաշտոնը տրված է ո′չ թե վայելքի, այլ՝ պատասխանատվության համար: Նա նշեց, որ այս հարցով զբաղվում է դատական համակարգը, որն անկախ է:
«Իմ ոճի մեջ չէ՝ իրավական հարցերին տալ քաղաքական գնահաատական»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այսօր ԳՄ նիստում կադրային որևէ փոփոխության, վերանշանակման, նշանակման կամ ազատման հարցե չի քննարկվել: