Հասարակություն 

Ֆիլիպիններում հրդեհի հետեւանքով զոհվել է 31 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի կոշիկի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 31 մարդ:

 

Ավելի վաղ հայտնվել էր 3 զոհի ու 63 անհետ կորածի մասին:

Տուժածների զգալի մասը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Մանիլայի քաղաքապետի տվյալներով, հրդեհը բռնկվել է գործարանի մուտքի մոտ, իսկ այնուհետեւ տարածվել արտադրամասում:

Ոստիկանությունը շրջափակել է գործարանն ու շարունակում է նախաքննությունը:

 

 

 

Նույն շարքից