Հասարակություն 

ԱՄՆ-ում աղետի ենթարկված գնացքի 10 ուղեւորների ճակատագիրն անհայտ է մնում

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում աղետի ենթարկված մարդատար գնացքի առնվազն 10 ուղեւորների ճակատագիրն անհայտ է մնում: 

 

Վաշինգտոնից Նյու Յորք ուղեւորվեղ գնացքը Ֆիլադելֆիայում դուրս է եկել ռելսերից ու շրջվել, ինչի հետեւանքով 7 ուղեւոր տեղում մահացել է, ավելի քան 200 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

Ֆիլադելֆիայի քաղաքապետի հայտարարությամբ դեռեւս հայտնի չեն ուղեւորների իրական քանակը:

Պաշտոնական տվյալներով գնացքում եղել է 238 ուղեւոր ու անձնակազմի 5 անդամ:

 

Սակայն առնվազն 10 քաղաքացու ճակատագիրն դեռ անհայտ է մնում: Կարծիք կա, որ նրանք կարող են մացած լինել գնացքի փլատակների տակ, որտեղ դեռեւս շարունակվում են փրկարարական-որոնողական գործողությունները:

 

 

 

 

 

Նույն շարքից