Մաշա Ռասպուտինան ծննդյան 50-ամյակի կապակցությամբ հարցազրույց է տվել և անկեղծացել։ Հրապարակել է նաև անձնական կյանքի մասին դրվագներ:
Երգչուհին խոստովանել, է որ իր կարիերայի ամենավառ փուլում զգացել է, որ մոլորվում է, սակայն նա իր փրկությունը գտել է հավատքի մեջ: Նա ամեն կիրակի այցելել է եկեղեցի։ Որոշել է եկեղեցում պսակադրվել:
«Լեոնիդ Դերբենյովը ինձ միշտ ասել է` Մաշա, երբ հանդիպես քեզ արժանիին, անպայման պսակվիր նրա հետ: Եվ ես այդպես էլ արեցի` 1999-ին հանդիպեցի Վիկտորին և առաջին անգամ հասկացա ընտանիքի բերկրանքը», գրում է Дни.ру։
Երգչուհին նաև մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը, որը 2012-ին մեծ աղմուկ էր բարձրացրել:
«Ամուսինս լրագրողների հետ զրույցում կատակել էր` ասելով, որ ես հղի եմ: Մամուլը կայծակնային արագությամբ տարածեծ այդ տեղեկությունը, որը իրականությանը չէր համապատասխանում: Եթե Աստված կամենա, կծննդաբերեմ: Սուրոգատ մայրությունը` մեծ մեղք է Աստծո առաջ: Մանկատնից երեխա վերցնելը խիստ պատասխանատու է, քանզի դու պետք է դաստիարակես այն երեխային, որը քեզնից չէ: Բայց ես կարծում եմ հերոս են այն մարդիկ, ովքեր չեն վախենում ու ընտանիք են վերցնում այլ երեխաների: Բայց ես դեռ դրան պատրաստ չեմ», -ասել է երգչուհին:

