Հասարակություն 

Համալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատվել է. Արմեն Աշոտյան

Համալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատվել է: Համալսարանները լուսավորության կենտրոններ են: Այսօր Երևանում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

«Պետք է փորձենք կրճատել բյուրոկրատական մոտեցումները, կենտրոնանանք պրակտիկաների ավելացման վրա: Պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք երիտասարդ գիտանականների համար, կրթությունն ավելի ուսանողակենտրոն ու ճկուն դարձնեն»,-ընդգծեց ԿԳ նախարարը:

 

Նրա խոսքերով, պետք է սերտացնել աշխատաշուկա-կրթական ոլորտ կապը, թիրախային աջակցություն տրամադրենք այն երկրներին, ովքեր օգնության կարիք ունեն. «Բարձրագույն կրթությունը պետք է լինի բարձրորակ և մատչելի»:

 

Ընդգծելով պետական ներդրումների կարևորությունը կրթության ոլորտում՝ իր խոսքն ամփոփեց մեջբերմամբ. «Եթե մենք ցանկանում ենք գտնել հարցի պատասխանը, թե ինչ տեսակ կրթության կարիք ունենք, պետք է հասկանանք` ինչ տեսակ հասարակություն ենք ուզում ունենալ»:

Նույն շարքից