Հասարակություն 

Բոլոնյան գործընթացի մասին Երևանի կոմյունիկեն միաձայն ընդունվեց

Մայիսի 15-ին Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, միաձայն ընդունվեց Երևանի կոմյունիկեն։



«Եթե առարկություններ չկան, կոմյունիկեն կարելի է միաձայն ընդունված համարել։ Եկեք ծափահարենք և դրանով այն ընդունված համարենք»,- հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարական գագաթնաժողովի եզրափակիչ նստաշրջանի բացման ժամանակ: 

Նույն շարքից