Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղով անցնող Ստալինյան ջրանցքում դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել Արտաշատի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ ջրանցքից դուրս են բերել տղամարդու քայքայված դի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում