Հասարակություն 

Աղջիկը սելֆի անելու ժամանակ ողջ-ողջ այրվել է

Ռումինիայում 18-ամյա աղջիկը սելֆի անելու ժամանակ ողջ-ողջ այրվել է, փոխանցում է  The Mirror-ը։


Աղջիկը իր ընկերուհու հետ գնացել էր գնացքի կայարան, որպեսզի բարձրանար վագոններից մեկի վրա և լուսանկարեր ինքն իրեն հենց այդտեղից։


Բարձրանալով վագոնի վրա՝ աղջիկներից մեկը ոտքով պատահաբար պոկել էր էլեկտրական լարը, որը անմիջապես բռնկվել էր 27 հազար վոլտ հոսանքով։ Աղջիկը և նրա 17-ամյա ընկերուհին ստացած հարվածից վայր էին ընկել:



Պարբերականը փոխանցում է, որ աղջիկը 50 տոկոս այրվածքներ է ստացել և մահացել, նրա ընկերուհին նույնպես հիվանդանոցում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառում։

Նույն շարքից