Հասարակություն 

Թայլանդի հարավում իրականացված պայթյուններից տուժել է 38 մարդ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Թայլանդի հարավային Յալա պրովինցիայում իրականացվել է 23 պայթյուն, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել շուրջ 38 մարդ:

Պայթյունները տեղի են ունեցել պրովինցիայի տարբեր հատվածներում:

Հանցագործները գործի են դրել ոչ մեծ հզորության ինքաշեն պայթուցիկ սարքեր:

 

Իրավապահների կարծիքով, չարագործները նպատակ են հետապնդել խուճապ առաջացնել բնակչության շրջանում, պայթուցիկ սարքերը գործի են դրվել մարդաշատ վայրերում:

 

Ոստիկանության տվյալներով, ահաբեկչությունն իրականացրել են երկրի հարավում գործող մահմեդական անջատողականները, որոնք արդեն 10 տարի է գործում են հարավային շրջաններում:

 

Ցանկանալով, վերջ դնել հակամարտությանը, որին զոհ է գնացել 6 հազար մարդ, երկրի իշխանությունները, Մալազիայի միջնորդությամբ բանակցություններ են սկսել անջատողականների հետ:

Այդ նպատակով երկրի իշխանություններն աստիճանաբար հարավային շրջաններից դուրս են բերել զինված ուժերի զգալի մասը:

 

 

 

Նույն շարքից