Հնդկաստանից այս դեռահասը ծնվել է գենետիկ խախտումներով: Տեղացիները ընդունել են նրան որպես կապիկների աստված Հանումանի երկրային ներկայացուցիչ։
Քանի որ նա կարող է զրկվել իր կարողություններից, բժիշկները խորհուրդ են տվել Արշիդ Ալի Խանին ազատվել 17 սմ երկարությամբ պոչից։
13–ամյա հնդիկ դեռահասը իր գերբնական կարողությունը այսկերպ է բնորոշում և հպարտանում.
–Պոչն ինձ աստված է տվել։ Ինձ մոտ օգնության խնդրանքով շատ մարդիկ են գալիս և ես աղոթում եմ նրանց երազանքերի իրականացման համար։ Իսկ պոչիս բավական նորմալ եմ վերաբերվում:
Միևնույն ժամանակ, արատը խանգարում է տղային սովորական կենսակերպ վարել. նա տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով։ Բժիշկները, սակայն, միաձայն պնդում են, որ պոչը պետք է հեռացվի։
Դեռահասը դեռ որոշում չի կայացրել, բայց համոզված է, որ, եթե նույնիսկ բժիշկները հեռացնեն իր պոչը, միևնույնն է, մարդիկ չեն դադարի նրանից օգնություն խնդրել և ընդունել որպես Հանումանի ներկայացուցիչ։