Հասարակություն 

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կիրականացվի նորարարական կրթական ծրագիր` «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտացմամբ

Մայիսի 25-ին` ժամը 11:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիան իր դռները կբացի ապագա մագիստրանտների և ասպիրանտների առջև`աջակցելու վերջիններիս` կայացնելու ճիշտ որոշում իրենց մասնագիտական առաջընթացի համար:

 

 

Մայիսի 25-ին` Բաց դռների օրը, Ակադեմիան առաջին անգամ կներկայացնի նոր ծրագիր` «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական և ասպիրանտական կրկնակի դիպլոմի այս ծրագիրն Ակադեմիան իրականացնում է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի (ՄՌՀ) հետ համատեղ: Ուսման տևողությունը 1.5 տարի է, ուսուցման ձևը` առկա: Մագիստրանտներն առաջին կիսամյակի քննությունները Ակադեմիայում հաջողությամբ հանձնելուց հետո երկրորդ կիսամյակում ուսումը շարունակում են Վիլնյուսում` ՄՌՀ-ում: Շրջանավարտներին կշնորհվի եվրոպական նմուշի դիպլոմ ՄՌՀ-ի կողմից և հայկական նմուշի դիպլոմ` Ակադեմիայի կողմից:



Ակադեմիայի ամբիոնների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց գործունեությունը, հետբուհական ծրագրերը, կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն ցանկացած հարցի շուրջ: Մենք հրավիրել ենք նաև Ակադեմիայի շրջանավարտներին և գործատուներին, ովքեր պատրաստ են կիսելու իրենց աշխատանքային փորձը մագիստրանտների և ասպիրանտների հետ: 



Զուգահեռ կմատուցվի նաև մասնագիտական կողմնորոշման անվճար ծառայություն: Սիրով սպասում ենք Ձեզ մայիսի 25-ին` ժամը 11:00-ին, Կիևյան 8 հասցեում` Պետական կառավարման ակադեմիայի 3-րդ մասնաշենքում:

Նույն շարքից