Մայիսի 16-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպման ընթացքում նրան անվանել է «խաղաղության հրեշտակ», գրում է Lenta.ru-ն։
Աբասին շնորհելով սուրբ Մարտինի շքանշան՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Նա խաղաղության հրեշտակ է, որը ոչնչացնում է պատերազմի չար ոգիները: Դուք նույնպես խաղաղության հրեշտակ եք»:
Պաղեստինցի առաջնորդը, իր հերթին, Հռոմի պապին նվիրել է մասունքներ, որոնք պատկանել են Պաղեստինում ապրած 2 միանձնուհիների։