Ինչպես արդեն հայտնել էինք, Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոնսը դերասան Ջոնսը Դեպին 48 ժամ էր տվել, որ Ավստրալիայից հեռացնի իր շներին։
Պատճառն այն է, որ Ավստրալիայում կենդանիներին վերաբերող շատ խիստ օրենքներ են գործում։ Առանց նախօրոք և հատուկ թույլտվության չի կարելի կենդանիներ բերել երկիր։
Միջազգային ԶԼՄ-երի հաղորդմամբ` այսօր արդեն Ջոնի Դեպն ու Էբեր Հերդը, հետևելով Ավստրալիայի իշխանությունների պահանջին, երկրից հեռացրել են իրենց շներին՝ Պիստոլին և Բուին։
Mirror.com պարբերականը հայտնել է, որ Ջոնը ստիպված է եղել մեծ տուգանք վճարել և բացատրություններ տալ, թե ինչպես է կարողացել առանց հատուկ թույլտվության շներին բերել Ավստրալիա։