ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդմամբ` Նեպալի հարավ-արևելքում մայիսի 15-ին 5.7 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է արձանագրվել է:
Էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 70 կմ հեռու 10 կմ խորության վրա։ Զոհերի և փլուզումների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի զոհ է դարձել ավելի քան 8,4 հազար մարդ: