Հասարակություն 

Սուրիկ Խաչատրյանի որդին ոստիկանական բաժանմունքում է

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը այս պահին գտնվում է ոստիկանության Գորիսի բաժնում, տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության բաժնի պետի ֆեյսբուքյան էջից:

Մայիսի 2-ին մարզպետի որդու մասնակցությամբ Գորիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էին Հարություն և Մուշեղ Զաքարյանները, նրանց առողջությանը վնաս էր հասցվել: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, և Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Զաքարյան եղբայրները ճանաչվել են տուժող: Սուրիկ Խաչատրյանի որդին իրավապահների կողմից որպես վկա հարցաքննվելու համար կանչվել էր ոստիկանություն, սակայն ծանուցագիրն ստանալուց հետո նա լքել էր երկիրը: Նրա հետ է եղել նաև Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին, որը նույնպես դեպքին մասնակից է եղել:

Նույն շարքից